Մոդելը քայլող կախիչ է զգեստի համար. Սեդա Մանուկյանը՝ Հայաստանում մոդելային բիզնեսի եւ իր տղամարդ մոդելների մասին
LifestyleԼife.panorama.am- ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է մոդել, «Ատեքս նորաձեւության կենտրոնի» դիզայներ Սեդա Մանուկյանը, ով Հայաստանից նորաձեւության էքսպերտ է «World skills» համաշխարհային մրցույթում:
Սեդա, ըստ Ձեզ մոդելային արվեստը ի՞նչ մակարդակում է գտնվում Հայաստանում:
- Պետք է ասեմ, որ վերջին տարիներին այս արվեստը մեզ մոտ մեծ զարգացում է ապրել: Անգամ գնային առումով եթե համեմատենք մեր փոքր երկրում մեր քիչ քանակի, բայց հիմնական կազմի մոդելները նույնքան են վարձատրվում, ինչքան ՌԴ-ի նման խոշոր երկրում եւ Վրաստանում: Այսինքն՝ այս շուկան մեզ մոտ բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում, հաճախ կազմակերպվում են ցուցադրություններ, ինչը կախված է նաեւ դիզայներներից, ովքեր վերջին տարիներին եւս շատ ակտիվ են աշխատում: Միաժամանակ, պետք է ասեմ, որ մոդելի աշխատանքի մեջ չի մտնում միայն fashion շոուները, մոդելները ողջ տարվա ընթացքում մանսակցում են տարբեր միջոցառումների, նկարահանումների եւ այլն:
Սեդա, ինչպես նշեցիք, վերջին շրջանում ունենք մոդելների կազմ, որոնք ոչ միայն ակտիվ են աշխատում, այլեւ համարձակ, միաժամանակ, կարծքի կա, թե մոդելներից շատերը կարող են կիսամերկ ներկայանալ, որպեսզի իրենց մասին շատ խոսեն կամ կարճ ճանապարհով հայտնի դառնան:
- Իրականում համարձակ լինելով հայտնի դառնալ չես կարող, դա ուղղակի մի փոքրիկ սկանդալ է, որի ընթացքում որոշ ժամանակ կխոսեն նրանց մասին ու կմոռանան: Այնպես որ, միայն այդ բումով մոդելը բարձրունքների հասնել չի կարող, բայց բոլորս էլ գիտենք, որ համաշխարհային նորաձեւությունը ունի կանոն՝ այն ներքնազգեստը, որը կարող է խանգարել հագուստը ճիշտ ներկայացնելու համար, պետք է հրաժարվել դրանից, ինչը նորմալ է: Մեզ մոտ էլ, նույն «Ատեքս նորաձեւության կենտորնում», որտեղ ես դասավանդում եմ երեխաներին, փորձում եմ այդ հոգենբանությունը զարգացնել նրանց մեջ: Մոդելները, երբ մասնակցում են որեւէ քասթինգի, պետք է առանց կրծքալի լինեն, մոդելը պարտավոր է իմանալ, որ պրոֆեսիոնալիզմի մեջ է մտնում նաեւ այն, որ կարող են ներկայանալ բաց հագուստով, ինչին ներքնազգեստը կխանգարի:
Շարունակությունը՝ այստեղ