Կենդանակերպի երեք նշան, որոնց փոփոխություններ են սպասում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
2016-ը Հրե Կապիկի տարի է. այն ուրախ եւ խաղարկուն երկրպագու է ամեն նորի եւ ինքնատիպի: Դրանից ելնելով, գործնականում ամեն մարդ փոփոխություն կարձանագրի իր կյանքում: Սակայն կլինեն նաեւ այնպիսիք, ում կյանքը կարող է արմատականորեն փոխվել: Ովքե՞ր են նրանք:
1. Կույս
2016-ին Կույսի նշանի տակ ծնվածների համար առանցքային փոփոխությունը կարիերայում առաջընթացը կլինի: Ընդ որում հավանական է, որ դա ոչ թե առաջընթաց կլինի, այլ գլխապտույտ թռիչք, որն ընկերության շարքային աշխատակցին կվերածի իսկական պաշտոնյայի, որն ի վիճակի է խոշոր ձեռնարկություն ղեկավարել, եթե ոչ` տեղ զբաղեցնել կառավարությունում: Ամեն ինչ անսպասելի կսկսվի: Հանգամանքների բերումով: Կույսերին կառաջարկեն ժամանակավորապես փոխարինել սեփական վերադասին: Հենց դա էլ կդառնա նրանց աճի եւ զարգացման մեկնակետը: Այն որոշումները, որ կընդունի այդ մարդը եւ նրա կազմակերպչական ունակությունները նկատելի կլինեն կառավարման հենց առաջին օրերից, դրա համար էլ ոչ մեկին չի զարմացնի Կույսի շուտափույթ նշանակումը առանցքային պաշտոնի: Սակայն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչն այնտեղ էլ երկար չի մնա, որովհետեւ նրա ժողովրդականությունը կտարածվի նրա գործունեության ոլորտի սահմաննեերից դուրս: Արդյունքում 2016-ի նոյեմբերին Կույսերը հաճույքով կնկատեն, որ մեկ տարվա ընթացքում իրենց կյանքն ուղղակի արմատականորեն է փոխվել, իսկ ամենակարեւորը` նրանց մեջ կնկատվի ավելի մեծ աճի ներուժ:
2. Ջրհոս
2016-ի սկզբին շատ Ջրհոսներ ամենալավ հոգեվիճակում չեն լինի: Շատ անհատականություններ դատապարտվածության եւ կործանման զգացում կունենան: Հավանական է, որ դրա պատճառը լինի աշխատանքից հեռացումը, ընտանեկան խնդիրները կամ առկա հիվանդությունը: Ամեն դեպքում Ջրհոսները ճնշված կլինեն, հաճախ կմտածեն այն մասին, թե ինչպես պիտի ապրեն հետագայում, ինչպես պիտի դուրս գան ճնշվածության վիճակից: Լուծումը կգա անսպասելիորեն եւ այն կողմից, որտեղից Ջրհոսը դա բոլորովին չի սպասում: Ամառվա սկզբին այս մարդուն արժանի աշխատանք կառաջարկեն, որի համար, սակայն, անհրաժեշտ կլինի հրաժարվել նախկին չափավոր կյանքից: Լիովին հավանական է, որ Ջրհոսին առաջարկեն հեռանալ երկրից եւ մեկնել արտասահման: Առաջարկից չարժե հրաժարվել, որովհետեւ աշխատանքից բացի, այդ նշանի ներկայացուցիչը նաեւ նոր ծանոթություններ ու կապեր կունենա, իսկ գուցե նաեւ գտնի իր կոչումը:
3. Ձկներ
Ձկների նշանի ներկայացուցիչների համար տարին խոստանում է սկսվել որպես սովորական ու նույնիսկ` առօրեական: Ոչինչ չի ազդարարի փոփոխություններ, որոնց ձկներն առանձնապես չեն էլ ձգտում: Սակայն կյանքն այլ բան է որոշել: Սովորական թեթեւ սիրախաղը, առանց որի Ձկները կյանքը չեն պատկերացնում, գլխապտույտ սիրավեպի կվերածվի, որն այս անհատականություններին կստիպի վերանայել սեփական կյանքը եւ կասկածել, թե արդյոք ճիշտ են վարվել մի քանի տարի առաջ ամուսնանալով: Շատ հնարավոր է, որ գարնան վերջն ու ամառը Ձկներն անցկացնեն հոգեկան մորմոքումների, տառապանքների մեջ, ընտանիքի ու հայտնված սիրո միջեւ տարուբերվելով: Աստղերը հուշում են, որ շրջադարձային կդառնա սեպտեմբերը: Հենց աշնանը Ձկները վերջնականապես կորոշեն, որ անհրաժեշտ է ապրել առանց խաբեության եւ դադարել թաքցնել իրենց իրական զգացմունքները: Դա կավարտվի ընտանիքից հեռանալով եւ նոր, անկեղծ հարաբերությունների ստեղծմամբ: