Ովքե՞ր են Հայաստանի կաթոլիկները և ինչ կապ կա նրանց և Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի միջև
АналитикаՆորք Մարաշում վնասազերծված զինված խմբի մասին հետաքրքիր տեղեկություններ են ստացվում: Պարզվում է, որ նրանց զենքի և ֆինանսավորման աղբյուրները ոչ թե արտաքին, այլ ներքին «կանալներով» են ստացվել:
Մասնավորապես ըստ «Հրապարակ»-ի տվյալների՝ Նորք-Մարաշում բացահայտված զինված խմբի փողերի «ներքին հետքը» տանում է դեպի հայաստանյան կաթոլիկ եկեղեցի։ «Փողն էդ կանալով է եկել, ինչ վերաբերում է զենքին, ապա մոտ 100 հազար դոլար արժողությամբ, եթե ոչ ավելի, զենք է եղել։ Այդքան զենք չես կարող Հայաստանում ձեռք բերել և տեսադաշտում չհայտնվել, հենց դրանով է ԱԱԾ-ն դուրս եկել խմբի վրա։ 2 ամիս հետևել են՝ գաղտնալսել։
Այդ խմբի նպատակն է եղել ամսի 3-ին գումարվելիք կառավարության նիստը գրավելը, այո, բուն նիստը և ոչ թե կառավարությունը»։ Համարյա «նոր Նաիրի՞», բայց արդեն կառավարությունում։ Իսկ զենքը որտեղից էին ձեռք բերել, հարցրինք մեր զրուցակցին։ «Ձենքը հնուց մնացած՝ Ղարաբաղի պատերազմ անցած զենք է, ըստ ամենայնի»։ Մուխաներն էլ։ «Այո, հողի տակ պահում են, հիմա էլ որ լավ ման գաս, դեռ կգտնես նման զենքեր»։ Դրսի տարբերակը բացառո՞ւմ եք։ «Դրսից զենք չի եկել»:
Փորձեցինք ճշտել, թե ովքեր են Հայաստանի կաթոլիկները, կամ, այսպես կոչված, ֆրանկները: Հայաստանում ԱՄՆ դեսպանության տվյալներով, սակայն, կաթոլիկների թվաքանակը մեզ մոտ հասնում է 100 հազարի, որոնք հիմնականում բնակվում են հյուսիսային շրջաններում, մասնավորապես՝ փոքր քանակով Շիրակի մարզի Արթիկի ու Մարալիկի տարածաշրջաններում, առավել փոքրաթիվ՝ Երևանում, իսկ առավել տեսակարար կշռով մեծ թիվ են կազմում Տաշիրում:
Անկախ ամեն ինչից՝ բավականին մեծ թիվ է, հատկապես հաշվի առնելով, որ «ամենաֆրանկաշատ» տարածաշրջաններից մեկը համարվող Տաշիրի շրջանի բնակչությունը չի գերազանցում 22 հազարը...
Անդրանիկ Բարսեղյան