Ահաբեկչությունից երեք շաբաթ անց Eagles of Death Metal-ը U2-ի հետ ելույթ կունենա Փարիզում
ОбществоEagles of Death Metal խումբը, որի համերգի ժամանակ տեղի էր ունեցել ահաբեկչական հարձակում Փարիզի «Բատակլան» թատրոնի վրա, Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդես կգա դեկտեմբերի 6-ին: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը` վկայակոչելով Billboard-ը, ենթադրվում է, որ խումբը կմիանա U2-ին AccorHotels Arena-ում ելույթի ժամանակ:
Թե երաժիշտները միասին ինչ երգ կկատարեն, անհայտ է:
Ամսագրի աղբյուրները հայտնում են, որ խմբի հիմնադիր Ջոշ Օմը նույնպես կմասնակցի համերգին, չնայած այն փաստին, որ նա սովորաբար Eagles of Death Metal-ի հետ շրջագայությունների չի մեկնում և ահաբեկչության ժամանակ բեմում չի եղել:
gazeta.ru-ն հիշեցնում է, որ Eagles of Death Metal-ի ընդհատված եվրոպական շրջագայությունը կվերսկսվի 2016-ի փետրվարին:
Իր հերթին U2-ը պետք է Փարիզում ելույթ ունենար ահաբեկչություններից մեկ օր անց, սակայն այդ ժամանակ համերգը չեղարկվել էր անվտանգության նկատառումներից ելնելով: