Ադրբեջանում գործազրկություն եւ մանաթի փոխարժեքի անկում է կանխատեսվում
ЭкономикаՆավթ արտահանող երկրների միության` OPEC-ի` 2016 թվականի համար նավթային ռազմավարության հետ կապված նավթի արդյունահանման քվոտան մեծացնելու մասին ընդունած որոշումից հետո Ադրբեջանում գործազրկության աճ եւ մանաթի փոխարժեքի կտրուկ անկում է կանխատեսվում:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին moderator.az-ի հետ զրույցում հայտարարել է REAL շարժման գործադիր խորհրդի անդամ, տնտեսագետ-փորձագետ Նաթիգ Ջաֆարլին:
Նրա խոսքով` OPEC-ի կողմից քվոտայի մեծացումը համաշխարհային շուկայում ավելի կէժանացնի նավթի գինը: Ըստ նրա` OPEC-ը նավթի արդյունահանման ծավալը մեծացնում է նավթի շուկա Իրանի մուտք գործելու պատճառով:
«OPEC-ը քվոտան մեծացրեց հենց Իրանի պատճառով, քանի որ համաշխարհային շուկա Իրանի մուտք գործելուն հաշված օրեր է մնացել: Հարեւան երկիրը նավթի մեծ պաշարներ ունի: Շուկա Իրանի մուտք գործելուց հետո նավթի գներն ավելի կնվազեն: Կասկած չկա, որ այդ գործընթացը խիստ բացասական ազդեցություն կթողնի Ադրբեջանի նավթի արտահանումների վրա: Ադրբեջանը մեծ վնասներ կկրի դրանից: Սպասվում է, որ Ադրբեջանում նավթային եկամուտները կտրուկ կնվազեն, տնտեսական ակտիվությունը կթուլանա, գործազրկությունն ավելի կմեծանա եւ մանաթի փոխարժեքը խիստ կընկնի», -կանխատեսել է նա:
«Ազադլըգ» թերթը` հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային ծառայության զեկույցին հայտնել է, որ անցյալ տարվանից սկսված նավթի էժանացման արդյունքում Ադրբեջանի նավթային եկամուտները 8,7 մլրդ դոլարով նվազել են. ժետական նավթային հիմնադրամի եկամուտները նվազել են 3,3 մլրդ դոլարով, իսկ Ադրբեջանի կենտրոնական բանկը միայն վերջին մեկ ամսում 589 մլն դոլար է կորցրել:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` Ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել. եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պ ետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտների եւ ԿԲ-ի արտարժույթի պահուստի արագորեն նվազումը պայմանավորված է նավթի համաշխարհային գների շարունակական անկման հետ:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 46 դոլարով ցածր է: