Անցնող շաբաթ բանկերը գնել են 91,4 մլն դոլար, վաճառել`100,2 մլն դոլար
ЭкономикаԱրտարժույթի Հայաստանի ներբանկային շուկայում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը ժամանակահատվածումբանկերի կողմից գնվել է 91 մլն 436 հազար 558 ԱՄՆ դոլար` 482,13 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել` 100 մլն 191 հազար 981 դոլար` 484,47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 5, մլն 350 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 484,85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 մլն 71 հազար 222 եվրո` 512,98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել` 10 մլն 810 հազար 296 եվրո` 515,87 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում եվրոյի առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում եվրոյով գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 22 մլն 490 հազար 459 ռուբլի` 7,18 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել` 516 մլն 946 հազար 759 ՌԴ ռուբլի` 7,28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում ռուբլու առք եւ վաճառք չի իրականացվել:
Նոյեմբերի 23-29-ը ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.3 մլն ԱՄՆ դոլար: