Աստղային ոճ. Անահիտ Սիմոնյան
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Անահիտ Սիմոնյանը հայ հանդիսատեսին հայտնի դարձավ «Շիկեր» համույթից: Խմբում ընդգրկվելու առաջին օրերից էլ երգչուհին աչքի էր ընկնում իր յուրահատուկ արտաքինով եւ ճաշակով: Հետագայում Անահիտը սկսեց հանդես գալ, որպես անհատ կատարող, ինչի շնորհիվ էլ հեռուստադիտողն առավել ցայտուն նկատեց Անահիտի անհատականությունն ու ոճի զգացումը:
Զարմանալի չէ, որ այսօր երգչուհին մեծ հաջողություններ է գրանցել նորաձեւության ոլորտում:
Անահիտը նախընտրում է կրել իր գեղեցիկ կառուցվածքն ընդգծող զգեստներ: Նրան, գրեթե, անհնար է տեսնել միեւնույն կերպարով: Նա միշտ տարբերվում է իր զգեստներով, դիմահարդարումով եւ սանրվածքներով:
Այսօր երգչուհին հագնում է իր իսկ հեղինակած զգեստները: Ի դեպ, Անահիտ Սիմոնյանի աշխատանքները, ժամանակ առ ժամանակ, փայլում են նաեւ մեր շոու-բիզնեսի մյուս իգական սեռի ներկայացուցիչների հագին:
«Աստղային ոճ» շարքում այսօր ներկայացնում ենք երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանի աչքի ընկնող կերպարներից տասը:
10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Անահիտ Սիմոնյանի Facebook-ի էջից