Կլիմայական փոփոխություններն աշխարհում սովյալների թիվը կավելացնեն 175 միլիոնով. USDA
ОбществоԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) հայտարարության համաձայն՝ կլիմայական փոփոխությունների արդյունքում աշխարհում սովյալ մարդկանց թիվը կավելացնի 175 միլիոնով:
Ինչպես հաղորդում է The Guardian պարբերականը, կլիմայի փոփոխության հետևանքով աշխարհի շատ հատվածներում մեծ գյուղատնտեսությունը կառերեսվի խոշոր դժվարությունների հետ, ինչի հետևանքով էլ կտրուկ կաճեն պարենային գները:
Օդի ջերմաստիճանի տարեց-տարի բարձրացումը առաջին հերթին խոցում է աղքատ շերտերին՝ մանավանդ մերձարևադարձային շրջաններում, իսկ մինչ այդ գյուղատնտեսական աշխատանքների պայմանները թեթևանում են առավել ցուրտ վայրերում: Կանխատեսումների համաձայն, 2050թ. սննդի արդյունաբերությամբ զբաղվող յուրաքանչյուր տարածաշրջան իր վրա կզգա կլիմայական փոփոխությունների արդյունքները:
Եթե ջերմոցային գազերի արտանետումների մակարդակը շարունակի մնալ անփոփոխ, ապա երկրագնդի ջերմաստիճանի 4C-ով բարձրացումը կլինի անխուսափելի, ինչի արդյունքում 2080թ. երկրագնդի վրա քաղցած մարդկանց թիվը կավելանա ևս 175 միլիոնով: ՄԱԿ-ի հաշվարկների համաձայն, այսօր նման մարդկանց թիվն կազմում է 795 միլիոն, իսկ ընդհանուր առմամբ երկրագնդի վրա բնակվող մարդկանց թիվը 2050թ. կավելանա ևս երկու միլիարդով: