Դմիտրի Պիսարենկոն նշանակվել է Sputnik Արմենիա մուլտիմեդիա գործակալության ղեկավար
ОбществоԼրագրող և գրող Դմիտրի Պիսարենկոն նշանակվել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության հայաստանյան ներկայացուցչության՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիա գործակալության ղեկավար:
Նորանշանակ ղեկավարը աշխատել է Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանի մարզերում և նույնիսկ Տաջիկստանում:
Դմիտրի Պիսարենկոն ծնվել և մեծացել է Հայաստանում, մեր երկիրն անվանում է «կենսաբանական» հայրենիք, և ուրախ է, որ վերադարձել է այստեղ: Լրագրողը թեև ազգությամբ հայ չէ, սակայն շատ լավ տիրապետում է հայերենին: 80-ականների վերջին լրջորեն տարվել է լրագրությամբ: Եղել է հանրապետությունում ռուսական НТВ հեռուստաալիքի սեփական թղթակիցը: Աշխատել է նաև «Ռուսական երկաթուղիների» համակարգում. երկաթուղային կայարանների տնօրինությունում վեց տարի գլխավորել է մամուլի ծառայության բաժինը: