Հայ հայտնիների այս շաբաթվա ստացված և չստացված կերպարները (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնիների շաբաթվա ստացված և չստացված կերպարները: Հաշվի առնելով, որ նրանցից յուրաքանչյուրը հետևորդների մեծ թիվ ունի և, փաստացի, նրանց շրջանում ձևավորում ու թելադրում է ճաշակ, մենք կարծում ենք, որ հայտնիները պետք է առավել ուշադիր լինեն իրենց կերպարներն ընտրելիս: Հայ հայտնիներին մաղթում ենք կամ հումորի զգացում, որպեսզի մեր տեքստերին հումորով վերաբերեն կամ էլ ճաշակի զգացում, որպեսզի չհայտնվեն մեր – շարքում: Եվ այսպես. Ստացված կերպարներ
Մենք Հ1-ի հաղորդավարուհի՝ Լիլիթ Մուրադյանի թրենդային բալագույն կերպարին ասում ենք Այո՛: Ընդհանրապես, Լիլիթին իր հղիությունը շատ է սազում, նա ամենաոճային հղին է մեր շոու-բիզնեսում:
Լիլուի միանգամից երկու կերպար է հայտնվել մեր ցանկում. մեկը՝ ստացվածների, մյուսը՝ չստացվաների շարքում: Նրան սովոր ենք տեսնել սեքսուալ, գայթակղիչ կերպարներում, բայց, մեր կարծիքով, այս ոճը նրան ավելի է սազում, կերպարանափոխված Լիլուին մենք ասում ենք Այո:
Հ1-ի ևս մեկ հաղորդավարուհի՝ Հերմինե Ստեփանյանին՝ իր լուսաշող ժպիտով և աննկարագրելի գեղեցիկ շրջազգեստով մենք ասում ենք Այո:
Չստացված շարք.
Լիլուի չստացված կերպարը ու խնդիրը նույնիսկ հագուստը չէ, այլ այն, որ ուգիներով չեն գնում Էրմիտաժ. գյուղ, անտառ, սարեր, ուր կուզեք, բայց ոչ աշխարհի նշանակալի թանգարաններից մեկը:
Հարցը, որ մենք տվել էինք, մեր նախորդ գրառման ընթացքում, դեռևս ակտուալ է. մենք էլի չենք հասկանում, թե ինչն է մոտիվացնում Հռիփսիմե Հակոբյանին այսպիսի կերպարներ ընտրել: Ինչ է սա. ցուրտ էր ու ես շրջազգեստի տակից արագ ջի՞նս հագա, թե՞ …Նայեք ինձ և երբեք այսպես մի արեք 2
Եթե Աննա Մանուչարյանը ինչ-որ կերպար է այստեղ ներկայացնում, թող նա ների մեզ, բայց եթե նա ուղղակի այս տեսքով գնացել է նոր սիթքոմի դիտմանը, ապա մենք ասում ենք Ոչ: Վատ կտորից կարված շատ կարճ սպիտակ զգեստ , որի տակից երևում է «ծիգրովկա» կրծկալը….հմմմ…տղամարդկանց սեքսուալ ֆանտազիաների բուժքույր է հիշեցնում:





