8 ամենատարօրինակ, սակայն օգտակար սարքերը՝ ըստ The Telegraph-ի (լուսանկարներ)
LifestyleԲրիտանական The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի միջոցով ներկայացրել է 8 ամենատարօրինակ, սակայն բավական օգտակար սարքերը, որոնք նախատեսված են առօրյայի տարբեր բնագավառներում օգտագործման համար։
Հրեա մասնագետները ստեղծել են Yolkfish խոհանոցային պարագան, որը նախատեսված է դեղնուցը սպիտակուցից առանձնացնելու համար։

Double Dish կոչվող պարագան հիանալի նվեր է նրանց համար, ովքեր սիրում են արևածաղկի սերմեր ու աղի գետնանուշ կեղևազրկել։ Երկու մասից բաղկացած պարագան հնարավորություն է տալիս մի հատվածում լցնել ուտելիքը, իսկ դրա տակ հանգիստ հավաքել կեղևները։

Biolite Camping Stove կոչվող գազօջախը հնարավորություն է տալիս սնունդ պատրաստել, տաքանալ, ինչպես նաև վերալիցքավորել էլեկտրոնային սարքերը։
Vuzix V720-ն ականջակալները համալրված են հավելյալ մասով, որը թույլ է տալիս դիտել տեսանյութեր ու ֆիլմեր։ Դրա համար պարզապես հարկավոր է այն HDMI-ի միջոցով միացնել հեռախոսին, համակարգչին, պլանշետին կամ էլ խաղային կցորդին։
Բնական բամբակից կարված The Mimo Baby Monitor մանկական շապիկը համալրված է հատուկ ազդակներով, որոնք հետևում են փոքրիկի շնչառությանը, մարմնի ջերմաստիճանին, նրա դիրքին ու ակտիվության մակարդակին։ Այն նաև բարձրախոս ունի, որի միջոցով սմարթֆոնով կարելի է լսել երեխայի ձայնը։

Pasta pot կաթսան նախատեսված է պաստայի սիրահարների համար. դրա կափարիչը հնարավոր է դարձնում պաստան եփելու ժամանակ թափել ավելորդ ջուրը։
Looxcie 3 Lifestreaming HD տեսախցիկը նրանց համար է, ովքեր իրենց կյանքում թաքցնելու ոչինչ չունեն, քանի որ այս նորույթն անընդհատ տեսանկարահանելու առանձնահատկություն ունի։ Looxcie 3-ը բավական փոքր է, և այն հնարավոր է ամրացնել ցանկացած օբյեկտի՝ պայուսակի, հեծանվի կամ էլ գլխարկի վրա։ Այն կապ է հաստատում սմարթֆոնի հետ ու Facebook սոցկայքի միջոցով օգտատիրոջ ընկերներին ցույց տալիս տեսանյութերն ու լուսանկարները։
PetChatz Videophone-ը նմանատիպ առաջին սարքն է՝ նախատեսված շների ու կատուների համար։ Այն հնարավորություն է տալիս կենդանիների տերերին տանը չեղած ժամանակ սմարթֆոնի կամ էլ համակարգչի միջոցով կապ հաստատել չորքոտանի ընկերների հետ։




