Վարչապետ Հովիկ Աբրահամյանը քվեարկել է հանուն երկրի կայուն ապագայի և զարգացման
ОбществоՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցեց Երևանի Մաշտոցի անվան համալսարանում տեղակայված 10/8 տեղամասում: Նա նշեց, որ քվեարկել է հանուն երկրի կայուն ապագայի և զարգացման:«Համոզված եմ, որ օրը բարի է ժողովրդի համար, ամեն ինչ արել ենք, որ հանրաքվեն անցնի ազատ, թափանցիկ, և հորդորել ենք մեր թիմացիցներին լինել անաչառ արջի ծառայություն չմատուցել, սադրանքի չգնալ, ապահովել թափանցիկ քվեարկություն: Թող ժողովուրդը որոշի «այո»-ն կամ «ոչ»-ը»,- ասաց վարչապետը: Նա ժամը 11:30-ի դրությամբ որևէ լուրջ խախտման մասին ահազանգ չի ստացել:
Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իշխանությունները պատրաստ են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ. «Մեր խնդիրն է ստեղծել հարթակ` քննարկելու երկրի զարգացման հարցը»: Վարչապետը հետընտրական լարվածություն չի կանխատեսում:
Հայաստանում դեկտեմբերի 6-ին՝ 08:00-ին, բացվել են Սահմանադրական փոփոխությունների քվեարկության 41 ընտրատարածքների 1989 տեղամասերը: Դեկտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 550 հազար 323: Դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123 միջազգային դիտորդներ: