Բաթումում բացվել է հայկական կրթամշակային տուն
КультураԲաթումում պաշտոնապես բացվել է հայկական կրթամշակութային տունը: Բաթումի հայկական համայնքի ակտիվ ներկայացուցիչ Բագրատ Թավբերիձեն, կենտրոնը կկրի հայ մեծահարուստ և բարեգործ Ալեքսանդր Մանթաշևի անունը:
«Բաթումի բնակիչներն անչափ շնորհակալ են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանին, Աջարիայում Հայաստանի հյուպատոս Արամ Գրիգորյանին, եպիսկոպոս Միրզախանյանին, Բաթումի հայկական եկեղեցու տեր հայր Բումբալյանին և բոլոր նրանց, ովքեր գեթ մի փոքր օժանդակեցին կենտրոնի բացմանը», - ասաց Բագրատ Թավբերիձեն:
Կենտրոնի բացման արարողությունից հետո Սուրբ Փրկիչ եկեղեցում համերգով հանդես եկավ երգչուհի Իռեն Ավագյանը:
Ինչպես ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել էր Աջարիայում Հայաստանի հյուպատոս Արամ Գրիգորյանը, ծովափնյա քաղաքի սրտում գտնվող մշակույթի կենտրոնի շենքը ձեռք է բերվել Սփյուռքի նախարարության միջոցներով: Այն կլինի Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուն առընթեր «Հայատուն» կենտրոնի մասնաճյուղը, որտեղ կկենտրոնանան կիրակնօրյա դպրոցը, «Աղբյուր» կանանց երգչախումբը, գեղագիտական կենտրոնը և պարային խումբը:
Աջարիայում բնակվում է շուրջ 8000 հայ: Թվին կարելի է գումարել ևս 2-3 հազար, ովքեր արտագնա աշխատանքի են: Թվերը մոտավոր են, քանի որմարդահամար չի իրականացվել 2007թվականից: