Հնդկաստանում կապիկները քարերով սպանել են հոգևորականին
Lifestyle1in.am-ը գրում է.
Մունա Մուրշա անունով հոգևորականը իր տան շեմքն էր ավլում, երբ կապիկների խումբը սկսեց տանիքից քարեր նետել նրա վրա՝ տեղեկացնում է lifenews.ru-ն:
Տղամարդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել:
Հնդկաստանի իշխանությունները տեղեկացրել են, որ սա կապիկների խմբի հարձակման առաջին դեպքը չէ. վերջերս կենդանիների հարձակման զոհ է դարձել ևս երեք մարդ:
Կապիկները ոչ միայն քարեր են նետում մարդկանց վրա, այլև հարձակվում են, կծում նրանց և գողանում մթերքով լի պայուսակները: Նրանց հարձակումների զոհ են դառնում հիմնականում կանայք և երեխաները:
Տեղական իշխանությունները հոգևորականի մահվանից հետո որոշել են լրջորեն զբաղվել կապիկների որսով: