Աշխարհի ամենահուսալի նոթբուքները
Lifestyle1in.am-ը գրում է.
Ամերիկյան Consumer Union սպառողների միության Consumer Reports հրատարակչության տվյալներով՝ նոթբուքների շուկայում առաջատարն է Apple-ը: Այսպիսով MacBook Air-ը և MacBook Pro-ն ճանաչվել են ամենահուսալի նոթբուքներ. դրանք գրանցել են մերժումների ամենացածր մակարդակը այլ նորթբուքների համեմատությամբ:
Հարցումներին մասնակցած 58 հազար գնորդների 7%-ն է միայն խնդիրներ ունեցել MacBook Air-ի օգտագործման ժամանակ, իսկ MacBook Pro օգտագործողների միայն 9%-ն է խոսել խնդիրների մասին: