6/1 ընտրատեղամասում քվեարկողների ակտիվությունը բավականին մեծ է
ОбществоԵրևանի Պ. Յավորովի անվան համար 131 հիմնական դպրոցում տեղակայված 6/1 ընտրատեղամասում քվեարկությունն ընթանում է բնականոն կերպով, տեղամասում քվեարկողները բավական ակտիվ են:Այս մասին ասաց 6/1 ընտրատեղամասի հանձանժողովի նախագահ Վարվառա Ստեփանյանը:
«Ընտրացուցակներում գրանցված 1897 ընտրողներից, ժամը 11-ի դրությամբ, քվերակել էր 173-ը, ինչն այդ ժամի համար արդեն բավականին մեծ թիվ է: Ակտիվությունը բավականին մեծ է, և ժամ առ ժամ քվեարկողների թիվն ավելանում է»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով՝ քվեարկողների ակտիվությունը երկու անգամ կուտակումների առիթ է դարձել, ընտրատեղամասը մի քանի րոպեով փակելու կարիք է զգացվել: Ընտրատեղամասում ներկա է մեկ դիտորդ, 2 վստահված անձ ՀՀԿ-ից և մեկը՝ ՀԱԿ-ից: Ընտրացուցակներում դեռևս խնդիրներ չեն գրանցվել:
Անդրադառնալով արձանագրված խախտումներին՝ Ստեփանյանը նշեց, որ ընտրատեղամասում դեռևս խախտումներ չեն գրանցվել:
«Ընտրատեղամասում անվավեր է համարվել 1 քաղաքացու քվեարկություն, ով ունեցել է տեսողության խնդիր և սխալ է քվեարկել, քվեաթերթիկը մարվել է, իսկ ելունդը բոլորի ներկայությամբ տեղադրվել է չհրկիզվող պահարանում, որից հետո քաղաքացին քվեարկել է ևս մեկ անգամ, սակայն դա խախտում չէ»,- նշեց նա:
Հայաստանում դեկտեմբերի 6-ին՝ 08:00-ին, բացվել են Սահմանադրական փոփոխությունների քվեարկության 41 ընտրատարածքների 1989տեղամասերը: Դեկտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի < i>մասնակիցների ընդհանուրթիվն է` 2 միլիոն 550 հազար 323: Դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն: Հանրաքվեիընթացքին կհետևեն 3006 տեղական և 123 միջազգային դիտորդներ: