Սամվել Բալասանյանը քվեարկեց հանուն Գյումրու ապագայի
ОбществоԳյումրու քաղաքապետը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցում է հանուն Գյումրու ապագայի ու Գյումրիում իրականացվող ծրագրերի: «Անչափ կարևորում եմ հանրաքվեն և ուզում, որ ակտիվ մասնակցություն լինի և քաղաքացիներն արտահայտեն իրենց կամքը: Այս գործընթացից ակնկալում եմ օրենսդրական փոփոխություններ, որը տեղական ինքնակառավարման մարմիններÕ « համար ևս լուրջ փոփոխություններ կգրանցի, իսկ դա կնպաստի քաղաքի զարգացմանը»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանկ նշեց Սամվել Բալասանյանը՝ հույս հայտնելով, որ այս փոփոխությունները կնպաստեն, որ Գյումրին ստանա հատուկ կարգավիճակ:
Գյումրու քաղաքպետն իր քաղաքացիական պարտքը կատարեց Գյումրու Գեղարվեստի ուսումնարանում տեղակայված թիվ 35/37 ընտրատեղամասում, որտեղ 1365 ընտրողներից ժամը 12-ին դրությամբ հանրաքվեին մասնակցել էր 53-ը:
Արմենուհի Մխոյան