Ոստիկանությունը քննում է լրագրողի հանդեպ բռնության դեպքը
ОбществоԵրևան քաղաքի թիվ 114 դպրոցում տեղակայված 10/20 ընտրատեղամասից ստացված ահազանգի կապակցությամբ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Orer.am-ին տեղեկացրեցին, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնում «ilur.am»-ի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանից հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում թիվ 10/20 ընտրական տեղամասում վստահված անձ Դավիթ Սիմոնյանը դիտավորությամբ հարվածել ու կոտրել է իր տեսախցիկը և վնասել լրագրողական վկայականը:
«Դ. Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն»,- տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ա.Գ.