Անջելինա Ջոլի. «Ես ուզում եմ ծերանալ Բրեդ Փիթի հետ»
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
Անջելինա Ջոլին People ամսագրին տված իր նոր հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչու չի վախենում ծերությունից, և կիսվել է ամուր ընտանիքի մասին գաղտնիքով։ Նա ասել է, որ չի վախենում ծերությունից, այլ, ընդհակառակը, սպասում է դրան, քանի որ իրեն հետաքրիքր է, թե ծեր ժամանակ ինչպիսի տեսք կունենա իր ամուսինը՝ Բրեդ Փիթը, և ինքը։
Վերջերս աստղային զույգը հանրությանն է ներկայացրել իր նոր «Լազուրե ափ» ֆիլմը։ Անջելինան և Բրեդը ֆիլմի պրոդյուսերն ու ռեժիսորն են և գլխավոր դերակատարները։ «Միսթր և միսիս Սմիթները» ֆիլմից հետո այն դերասանների առաջին համատեղ ֆիլմն է։ Եվ չնայած քննադատները ֆիլմի գնահատականներում շատ զուսպ են եղել, սակայն Բրեդն ու Անջելինան գոհ են իրենց ֆիլմից։ Անջելինայի խոսքերով` այս ֆիլմը շատ բան է տվել իրենց ընտանիքին։
Ջոլին նաև կիսվել է գաղտնիքով, որը, չնայած բոլոր բարդություններին, թույլ է տալիս իրեն և Փիթին պահպանել ընտանեկան խաղաղությունը։
«Ինչքան ել մենք վիճենք և կռվենք, վերջում ես միշտ ասում եմ. իմ աշխատանքը նրան սիրելն է»։
Ի դեպ, դերասանուհին խոստովանել էր, որ ֆիլմի նկարահանումները իսկական փորձություն էին դարձել իր և Բրեդ Փիթի համար։
.jpg)
.jpg)
.jpg)