Ոստիկանությունն ուսումնասիրել է հանրաքվեի ընթացքին հետևած կառույցների և քաղաքացիների 182 ահազանգ
ОбществоՀՀ ոստիկանությունը, դեկտեմբերի 6-ի ժամը 20.00-ի դրությամբ, ուսումնասիրել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքին հետևած կառույցների և քաղաքացիների 182 ահազանգ, որոնցից 7-ը ստացվել է «Թեժ գծով», 2-ը՝ ոստիկանության տարածքային մարմինների հերթապահ մասերից, 173-ը` զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, բոլոր հաղորդումների ընթացքը լուծվել է օրենքի սահմաններում, կատարվում է քննություն: