Ոստիկանության «Թեժ գծով» հանրապետության մարզերից և Երևանից ստացվել է 51 զանգ
ОбществоԴեկտեմբերի 6-ի ժամը 20:00-ի դրությամբ ոստիկանության «Թեժ գծով» հանրապետության մարզերից և Երևանից ստացվել է 51 զանգ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, քաղաքացիների զանգերը հիմնականում վերաբերել են քվեարկությանը մասնակցելու ընթացակարգերին, ընտրացուցակներին և անձնագրերին առնչվող հարցերին:
Նաև եղել են ընտրատեղամասերի մոտ մեքենաների և մարդկանց կուտակումներին, քվեարկելուն ուղղորդելուն, լրագրողական և դիտորդական գործունեությանը խոչընդոտելուն վերաբերող ահազանգեր:
«Թեժ գծով» ստացված բոլոր հարցերին տրվել են պատշաճ պարզաբանումներ, ահազանգերն ուղղորդվել են հասցեատերերին (տարածքային մարմիններ և ԱՎՎ)՝ նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար: