Հանրապետության որոշ ճանապարհներ պատված են մերկասառույցով
ОбществоՀանրապետության ամբողջ տարածքում դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է: Գավառ-Մարտունի, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: