Օրվա բաղադրատոմսը. Կոկոսով ամանորյա տորթ (լուսանկարներ)
LifestyleԲաղադրիչներ
Խմորի համար՝
խտացրած կաթ – 1 բանկա
ձու – 2 հատ
ալյուր – 160գր
փխրեցուցիչ – 10գր
Կրեմի համար՝
պանիր մասկարպոնե – 500գր
սերուցք 30-35% յուղայնությամբ – 350մլ
շաքարի փոշի – 150գր
կոկոսի քերուկ – 4-5ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Հարում ենք ձուն խտացրած կաթի հետ, ապա ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և կրկին հարում:

- Լցնում ենք 2-3ճ/գդ պատրաստի խմորից պերգամենտային թղթով պատած տապակի վրա, տափակացնում, տալով լոշի տեսք և թխում ջեռոցում 5 րոպե 180 աստիճանում:

- Կրկնում ենք նույն գործողությունը մինչև խմորը վերջանա:
Պատրաստի շերտերը թողնում ենք, որ սառչեն, ապա դասավորում ենք իրար վրա:
- Կրեմի համար հարում ենք շաքարի փոշին և մասկարպոնեն:
Առանձին ամանի մեջ հարում ենք սերուցը, ապա ավելացնում ենք հարած պանրային զանգվածն ու կոկոսի քերուկը(թողնում ենք մի քիչ քերուկ վրան զարդարելու համար) և խառնում:
- Քսում ենք կրեմը թխվածքի շերտի վրա, ապա վրան դնում հաջորդ շերտը և նույնպես պատում կրեմով:
Կրկնում ենք նույն գործողությունը մինչև շերտերն ավարտվեն, ապա պատում ենք ամբողջ տորթը կրեմով:
- Պատրաստի տորթը զարդարում ենք կոկոսի քերուկով և հազրեվարդի(розмарин) ճյուղով:


Կոկոսով ամանորյա տորթը կարող եք զարդարել նաև քերած շոկոլադով կամ
հատապտուղներով:)
Խորհուրդ. Սերուցքը հարելուց առաջ սառեցրեք այն, որպեսզի կրեմը ստացվի ավելի
նուրբ և թեթև:)
Շեֆ Խոհարար