Իմ մեջ այդքան նրբություն չէի նկատել. Մարիամ Ադամյանը՝ նոր ֆոտոշարքի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Մինչ այս չբացահայտված նուրբ, գայթակղիչ ու թվացյալ համարձակ». Life.panorama.am-ի հետ զրույցում իր նոր ֆոտոշարքը նման կերպ նկարագրեց Մարիամ Ադամյանը: Երիտասարդ դերասանուհին մեզ հետ զրույցում պատմեց, որ շատ է ցանկացել մի օր հայտնվել լուսանկարիչ Արվին Քոչարյանի օբյեկտիվի առջեւ, բայց առաջարկը ստացել է հենց լուսանկարչից.
«Ես Արվինի աշխատանքները շատ եմ սիրում եւ գնահատում, ըստ իս, նա մեր երկրի բացառիկ լուսանկարիչներց մեկն է. շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա իր հետ համագործակցել: Իրականում առաջարկը ստացել եմ հենց Արվինից, իհարկե, մինչ այդ ես նրան գրել էի եւ հայտնել էի իմ հիացմունքը իր աշխատանքների վերաբերյալ, որից հետո էլ նրանից հրավեր ստացա»,- պատմեց դերասանուհին:
Լուսանկարներում իր կերպարների մասին խոսելիս՝ Մարիամը նշեց.
«Լուսանկարներում առանձնահատուկ ընդգծված կերպարային գծեր չեն եղել, դրանցում ես եմ՝ իմ «ես»-ով: Մենք որոշեցինք շեշտը դնել նրբության վրա, ավելին ասեմ, այս լուսանկարներից հետո սկսեցի ինձ ուրիշ աչքերով նայել, որովհետեւ իմ մեջ այդքան նրբություն չէի նկատել: Իսկապես շատ եմ հավանել նոր ֆոտոշարքս, ինչի համար եւս մեկ անգամ Արվինին ասում եմ շնորհակալություն»:
Շարունակությունը` այստեղ: