Գեղարքունիքում հարգանքի տուրք մատուցեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
ОбществоԳեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի ղեկավար կազմը, մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցները, կրթամշակութային հաստատությունների եւ այլ ձեռնարկությունների ներկայացուցիչներ, հարյուրավոր քաղաքացիներ Գավառ քաղաքում ծաղկեդրմամբ եւ մոմավառությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի տասնյակ հազարավոր անմեղ զոհերի հիշատակը:
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշաժի զոհերի հիշատակը հավերժող հուշարկոթողի մոտ տեղի ունեցավ ծաղկեդրման, իսկ եկեղեցում` մոմավառության արարողություն:«Հոծ բազմությունն իր լուռ խոնարհումով, հոգու պարտքի կատարմամբ եւս մեկ անգամ ապացուցեց, որ կործանարար երկրաշարժի պատճառած աշխարհավեր վնասներից հայի սրտում բացված վերքերը ինչքան էլ սպիանան, միեւնույն է, չեն մոռացվի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գավառ քաղաքի բնակիչ, բանաստեղծ Նորիկ Հակոբյան ը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանի հավաստմամբ` մարզի 12 համայնքներում, որտեղ կան Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժող հուշարձաններ, նույնպես կատարվել են ծաղկեդրման եւ խնկարկման արարողություններ: Իսկ մարզի հանրակրթական դպրոցներում այս թեմայի շրջանակներում անցկացվել են հիշատակի բաց դասեր:
Խոսրով Խլղաթյան