1988թ. երկրաշարժի 27-րդ տարելիցի կապակցությամբ Հովիկ Աբրահամյանն այցելել է Գյումրի
Общество1988 թ. ավերիչ երկրաշարժի 27-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 7-ին այցելել է Շիրակի մարզի Գյումրի քաղաք: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել: