Արմեն Երիցյանը մեծ ձեռքբերում է համարում 1988-ից հետո Փրկարար ծառայության ստեղծումը
Общество1988 թվականից հետո մեծ ձեռքբերում էր Փրկարար ծառայության ստեղծումը: Այս տեսակետն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ կարևորելով այս տարվանից Հայաստանի` ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG-ի) անդամ դառնալու հանգամանքը:
«Մինչև 1988 թվականը Փրկարար ծառայություն չենք ունեցել, և երկրաշարժի ժամանակ միջազգային կազմակերպության կողմից որոշում կայացվեց ստեղծել որոնողափրկարարական թիմ: Այս տարի սեպտեմբերին մենք դարձանք INSARAG-ի անդամ: Այսօր Հայաստանը INSARAG-ի անդամ պետությունների հետ հանդիսանում է միջազգային որոնողափրկարարական խմբի անդամ, ինչ էլ հնարավորություն է տալիս ունելու միջազգային չափորոշիչներին համապատասխան փրկարարական ծառայություն»,-նշեց Արմեն Երիցյանը՝ փաստելով, որ այս անդամակցության շնորհիվ ոչ միայն հանրապետության փրկարարական ծառա յությունն է միջազգային չափանիշներին համապատասխան դառնում, այլ նաև, «Աստված չտա, 1988 թվականի երկրաշարժի նման երկրաշարժի դեպքում Հայաստանին հետ միասին այդ աշխատաքները կտանեն միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի անդամ բոլոր թիմերը»:
NSARAG-ը համաշխարհային ցանց է« որը ՄԱԿ-ի հովանու ներքո միավորում է ավելի քան 80 երկիր և կազմակերպություն: Այն հիմնվել է 1991թ` երկու խոշորագույն` 1985թ. Մեքսիկայի և 1988թ. Սպիտակի երկրաշարժերից հետո, նպատակ ունենալով բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը: 2011թ. Հայաստանը հայտ էր ներկայացրել INSARAG-ի արտաքին որակավորում անցնելու համար։ Դրանից հետո ստանալով համապատասխան վկայական` հայկական թիմն իրավունք կստանա մշտական ներկայություն ունենալու միջազգային որոնողափրկարարական աշխատանքներին:
Արմենուհի Մխոյան