Կոճապղպեղը լավագույն ցավազրկող միջոցն է
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է «Arthritis» ամսագրում, բացահայտում է, որ կոճապղպեղը լավագույն միջոցն է ցավի դեմ։ Այս համեմունքն օրգանիզմի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչպիսին Իբուպրոֆեն դեղահաբը, որն ամենատարածված ցավազրկող միջոցն է։ Կոճապղպեղը հայտնի է նաև իր բուժիչ հատկություներով, որը ևս մեկ անգամ հաստատվել է այս հետազոտությամբ։
Ցավազրկող դեղամիջոցները կարող են բարձրացնել տարբեր հիվանդությունների առաջացման հավանականությունը՝ ներառյալ տեսողության վատացում, քաշի ավելացում, դեպրեսիա, արյան բարձր ճնշում, ակնե, ցավ կրծքավանդակի հատվածում և այլն։
Այնինչ կոճապղպեղը ոչ միայն նվազեցնում է ցավը, այլ նաև կանխում է օրգանիզմում քրոնիկ բորբոքումները և նվազեցնում արդեն առկա բորբոքային պրոցեսը։
Կոճապղպեղն ունի ճիշտ նույն օգտակար հատկությունները թարմ և եփած վիճակում։
Ինչպես օգտագործել կոճապղպեղը
• Մանր կտրատած կոճապղպեղը կարելի է ավելացնել ապուրների կամ սոուսների մեջ։
• Եթե պատրաստում եք թարմ հյութեր, ապա այն կարելի է ավելացնել հյութի մեջ։
• Կոճապղպեղը ջրի մեջ եփել մոտ 45 րոպե և խմել խառնուրդը տաք կամ սառը վիճակում։
• Կարելի է նաև ընդունել կոճապղպեղի հավելումներ, որոնք պետք է գնել դեղատներից։