«Նասդաք Արմենիա»-ում կնքվել է 2 սվոպ գործարք և մարվել մեկը
ЭкономикаՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 484.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.01 դրամով:
Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.67 դրամով և կազմել 523.92 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.13 դրամով և կազմել 729.76 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.11 դրամով` կազմելով 7.07 դրամ:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը
216.96 դրամ, ոսկին` 16 հազար 438.41 դրամ, պլատինը` 13 հազար 160.69 դրամ:
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 7-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել: ԱՄՆ դոլարի առաջարկը կազմել է 485.00 դրամ:
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ֆոնդային բորսայում կնքվել է 2 սվոպ գործարք և մարվել մեկը: Առաջին սվոպ գործարքի ծավալը, որ կնքվել է 2 օր ժամկետով, կազմել է 581 մլն 316,000.00 ՀՀ դրամ, հակադարձ սվոպը՝ 581 մլն 634,528.00 ՀՀ դրամ: Գործարքի եկամտաբերությունը գնահատվել է 10 տոկոս:
Երկրորդ սվոպ գործարքը կնքվել է 7 օր ժամկետով. սվոպի ծավալը կազմել է 242 մլն 215,000.00 ՀՀ դրամ, հակադարձ սվոպը՝ 242 մլն 667,910.00 ՀՀ դրամ: Գործարքի եկամտաբերությունը գնահատվել է 9.75 տոկոս: