Հայ հայտնիների տարվա ամենահամարձակ կերպարանափոխությունները (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Հայկական շոու բիզնեսում կան աստղեր, ովքեր չեն վախենում իրենց արտաքին հետ կապված կտրուկ փոփոխություններ անելուց եւ հանդիսատեսին նոր կերպարով ներկայանալուց։
Wnews.am-ը ներկայացնում է հայ հայտնիների 2015 թվականի ամենահամարձակ կերպարանափոխությունները, որոնք ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքների արժանացան հանդիսատեսի կողմից։
Աննա Գրիգորյան
Նոր սերնդի ամենաոճային աղջիկը շատերիս զարմացրեց իր կտրուկ կերպարանափոխությամբ։ Տիկնիկային երկար վարսերով շիկահերը միանգամից կարճ կտրեց մազերը։ Շատերը մինչ օրս էլ այն կարծիքին են, որ Աննային ավելի շատ սազում են իր երկար վարսերը։
Ի դեպ, Աննան շարունակում է իր արտաքինի հետ փորձարկումներ անել։ Նա հաճախ է ներկում իր կարճ վարսերը։
Այժմ դրանք սեւ են։
Շպռոտ
Շիկահերից սեւահեր… իհարկե, սա զարմանալի եւ այնքան էլ մեծ փոփոխություն չէ, բայց ահա կրծքերի վիրահատությունը, համաձայնեք, համարձակ որոշում է։ Երգչուհի Շպռոտը, ով բնակվում է ԱՄՆ-ում, որոշեց հետ չմնալ հոլիվուդյան շատ աստղերից եւ դիմեց վիրահատության։
Ի դեպ, այս տարի նա կրկին շիկահեր դարձավ։
Սոֆի Մխեյան
Սոֆին սեւահեր էր, հետո կարմրահեր, այժմ էլ շիկահեր։ Դե վարսերի երանգի փոփոխությունը թողնենք մի կողմ. ու՞մ մտքով կանցներ, որ առավել հաճախ սպորտային ոճում հանդես եկող Սոֆին կարող է հանդես գալ սեքսուալ կնոջ կերպարում։
Երգչուհու համարձակ կերպարն «Էլ սթայլ» ամսագրում շատերիս զարմացրեց.
Շուշաննա Թովմասյան
Ընդամենը մեկ տարվա ընթացքում, սովորական, ոչնչով աչքի չընկնող ազջնակից Շուշաննա Թովմասյանը կարողացավ կերպարանափոխվել իսկական գեղեցկուհու։ Դերասանուհուն նյարդայնացնող «անլվա» ածականը վաղուց արդեն պատմության գիրկն է անցել։
Տաթեւիկ Ադումյան
Այս աղջկա մասին հրապարակումները շատ են։ Երբեմն անգամ զարմանալի է, թե ինչու են նրան այդքան հաճախ անդրադառնում։ Իսկ պատճառը Տաթեւիկի մազերն են, որոնք նա զարմանալի հաճախակիությամբ է փոփոխում, դե ինչ հենց իր վարսերը վարդագույն ներկելու համար էլ այս աղջիկը մեր ցանկում է ։
Գեղեցիկ էին փոփոխությունները թե ոչ, դատեք ինքներդ, բայց որ դրանց համար համարձակություն է հարկավոր, փաստ է:





















