Բնապահպանության նախարարության հանձնաժողովն ութ ամսում ընդունել է 200 գայլի մորթի
ОбществоԳայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովի 2015 թվականի համար նախատեսված աշխատանքները և գայլերի մորթիների ընդունման գործընթացն ավարտվել է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ բնապա հպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը որսված գայլերի մորթիների ընդունումն սկսել էր 2015 թվականի մայիսի 7-ից` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2015թ. ապրիլի 16-ի թիվ 431-Ն որոշումը: Այդ ժամանակահատվածում ընդունվել է 200 գայլի մորթի: