Դեսպան Աշոտ Սմբատյանն ու ԳԴՀ-ում ՀՀ ռազմական կցորդը հյուրընկալվել են Գերմանիայի ՊՆ-ում
ОбществоԳերմանիայի պաշտպանության նախարարության պաշտպանության և անվտանգության քաղաքականության հարցերի պատասխանատու տնօրեն Գեզա-Անդրեաս ֆոն Գեյրը դեկտեմբերի 4-ին Գերմանիայի պաշտպանության նախարարությունում ընդունել է ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին և ԳԴՀ-ում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Մեսրոպ Նազարյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ռազմական և անվտանգության ոլորտներում առկա համագործակցությունը և հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք կարևոր հարցերի շուրջ: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել 2016 թվականից սկսած երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության շրջանակներն ընդլայնելու հնարավորության շուրջ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր: