Սուրճը կպաշտպանի շաքարախտից
LifestyleՍուրճի հաճախակի օգտագործումը նվազեցնում է 2-րդ տեսակի շաքարախտի առաջացումը: Օխրուսի համալսարանի (Դանիա) հետազոտական խումբը՝ Սորեն Գրեգերսոնի գլխավորությամբ, պարզել է, որ բավական է օրական 3-4 բաժակ խմել:
Հետազոտողները ուսումնասիրել են հայտնի ըմպելիքի բաղադրությունը և պարզել, որ դրա պարունակության միջի նյութերը օգտակար են առողջության համար: Սակայն նրանք պարզել են, որ կոֆեինը 2-րդ կարգի շաքարախտը ոչ թե կանխում է, այլ միայն կարճաժամկետ ազդեցություն է թողնում ինսուլինի և գլյուկոզայի մակարդակի վրա:
Գիտնականները առնետների բջիջների վրա մի շարք փորձություններ են անցկացրել և պարզել են, որ հիմնականը այստեղ կաֆեստոլն ու սուրճի թթուն են, որոնք նույնպես սուրճի բաղադրության մեջ են մտնում: Նրանք կարողացել են ավելացնել ինսուլինի արտադրությունը գլյուկոզայի ավելացման շնորհիվ:
Չնայած դրան, հեղինակները նշում են, որ սուրճի պատրաստման ժամանակ կաֆեստոլի մեծ մասը մնում է ֆիլտրերի մեջ, և դրա համար էլ նրանք չեն բացառում, որ սուրճի բաղադրության մեջ մտնող մյուս նյութերն էլ ունեն օգտակար հատկություններ:
Գիտնականները կարծում են, որ կաֆեստոլը և սուրճի թթուն կարող են մտնել նոր հակաշաքարախտային դեղամիջոցների մեջ: