Հայաստանի ռուսական ավիաբազան ստացել Է ուղղաթիռների առաջին խմբաքանակը
ОбществоՀայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազան ստացել Է ուղղաթիռների առաջին խմբաքանակը: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, յոթ միավոր Մի-24Պ ժամանակակից մարտական հարվածային ուղղաթիռները եւ բանակային ավիացիայի Մի-8ՄՏ փոխադրական ուղղաթիռները տեղ են հասցվել Կրասնոդարի երկրամասում ՀՌՕ-ի ռազմական օդանավակայանից:
Մինչեւ ընթացիկ տարվա վերջը կմատակարարվի ուղղաթիռների եւս մեկ խմբաքանակ:
Ուղղաթիռները տեղավորվել են ռուսական ավիամիավորման հարմարեցված կայանատեղիներում՝ ՄիԳ-29 կործանիչների կողքին: «Ավիացիոն միջոցների հավաքումը կանցկացվի մեկ ամսվա ընթացքում, ինչից հետո օդաչուները կսկսեն պլանային թռիչքները»,- նշվում Է հաղորդագրության մեջ: