Ոճի 11 դաս Ջորջիո Արմանիից
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը ներկայացնում է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանիի խորհուրդները ոճի մասին։
1.Էժանագին կոշիկները վատ խնայողություն է։Մի խնայեք կարեւորի վրա. կոշիկները ձեր զգեստապահարանի հիմքն են։
2. Պետք չէ մեծ ջանքեր գործադրել զգեստապահարանի ընտրության հարցում. ամենանորաձեւ մարդիկ այնպիսի տեսք ունեն, ասես իրենց արտաքինի համար որեւէ ջանք չեն գործադրել։
Ի վերջո, ոճն ինքնաարտահայտման է տանում, եւ ես չեմ կարծում, որ ինչ-որ բան կարող է վատ դիտվել մարդու վրա, եթե նա անկեղծ է ինքն իր հետ։
3. Կյանքի եւ աշխատանքի միջեւ ներդաշնակությունը երջանկության տանող բանալին է։Ես իմ կյանքն եմ զոհաբերել աշխատանքիս վրա եւ եթե հնարավորություն ունենայի ամեն ինչ նորից սկսելու, այլ կերպ կվարվեի։
4. Սեւն ու մուգ կապույտն այլ գույներից շատ են նիհարեցնում։ Այս երանգների մեջ հագնվելով, կարող եք փորձարկումներ թույլ տալ հագուստի ձեւի մեջ։
5. Մանրակրիտ ընտրված օծանելիքը կարող է դառնալ ձեզ տարբերող գիծը։ Դա առաջինն է, ինչ մարդիկ զգում են, երբ ձեզ հանդիպում են, եւ վերջինը, ինչ ձեզնից մնում է նրանց սենյակից դուրս գալուց հետո։
6. Ընտրեք նեյտրալ գույներ, առանց վառ զարդանախշերի։ Նորաձության տեսանկյունից դրանք ձեզ ավելի երկար կծառայեն։

7. Էլեգանտ լինելը չի նշանակում մարդկանց աչքին ընկնել, այլ նշանակում է մտնել հիշողության մեջ։
8. Նորաձեւության եւ ոճի միջեւ տարբերությունը որակի մեջ է։ Իսկ սեքսուալ երեւալու հարցը ինքնավստահության մեջ։
9. Բացառիկ բան ստեղծելու համար ձեր ջանքերը պիտի ուղղվեն մանր դետալների վրա։
10. Սեքսուալ արտաքին ունենալու համար պետք է ինքնավստահ լինել, դա որքան մարմնի, այնքան էլ խելքի կարգավիճակից է։
11. Մեր օրերում աքսեսուարների նշանակությունը մեծանում է, այնպես որ ձեր գումարը ներդրեք կոշիկի, ժամացույցի, պայուսակի, գոտու եւ այլ աքսեսուարների վրա։

Հիշեք այն գույների մասին, որոնք կրում եք, եւ դրանց համապատասխան աքսեսուարներ գնեք։ Դրա հետ մեկտեղ հիշեք, որ մոխրագույնի հետ կարող եք կրել ինչպես սեւը, այնպես էլ շագանակագույնը։ Ժամացույցն ամենակարեւոր իրն է, որը կրում եք, այն շատ բան կարող է պատմել ձեր մասին։
