3 ոչ սովորական աղցան՝ Ամանորյա սեղանի համար. պատրաստենք ինչ-որ նոր բան (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Անցել են՝ տխուր, միանման, դժվարամարս աղցանների ժամանակները: Առաջարկում ենք ձեզ պատրաստել թարմ, նոր աղցաններ՝ Ամանորյա սեղանի համար:
Հավով և արքայախնձորով աղցան
Այս աղցանի յուրահատկությունը նրա մատուցման մեջ է: Այն կզարդարի ձեր Ամանորյա սեղանը:
Բաղադրիչներ
- 1 մեծ արքայախնձոր
- 400 գրամ խաշած հավի միս
- Մեկ բուռ ընկույզ
- Փոքր կապ համեմ
- Մի քանի հատ կանաչ սոխ
- 4 ճաշի գդալ մայոնեզ
- ½ թեյի գդալ կարրի
- Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Լվացեք արքայախնձորը և բաժանեք այն երկու մասի: Սուր դանակով հեռացրեք միջուկը: Կտրատեք միջուկը խորանարդաձև:
2 Հավի միսը կտրատեք խորանարդաձև: Մանրացրեք սոխը և համեմը: Ընկույզը կարմրացրեք չոր թավայի մեջ երեք րոպե և կտրատեք:
3 Տարրայի մեջ խառնեք հավը, արքայախնձորը, կանաչին և ընկույզը: Առանձին խառնեք մայոնեզը կարրիի և աղի հետ: Տեղափոխեք աղցանը արքայախնձորի մեջ և մի փոքր պղպեղ ավելացրեք:
Հավով աղցան «Նիսուազ»
Այս աղցանի հայրենիքը Նիցցան է:
Բաղադրիչներ
- 4 հավի կրծքամիս
- 250 գ. թարմ-սառեցրած կանաչ լոբի
- 4 ձու
- 50 գ. անկորիզ ձիթապտուղ
- 150 գ. լոլիկ չերրի
- 70 գ. ռուկկոլա
- 3 ճաշի գդալ ծիթապտղի յուղ
- 2 թեյի գդալ հատիկովոր մանանեխ
- 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- 2 պճեղ սխտոր
Պատրաստման եղանակը
1 Լվացեք հավի կրծքամիսը և խաշեք: Կտրատեք հավի կրծքամիսը:
2 Պատրաստեք սոուսը: Մաքրեք սխտորը և մանրացրեք: Խառնեք ձիթայուղը մանանեխի, սխտորի և կիտրոնի հյութի հետ:
3 Հավի արգանակի մեջ խաշեք լոբին 6-7 րոպե:
4 Խաշեք ձուն, հետո կիսեք այն: Ձիթապտուղը կտրատեք օղակաձև: Լոլիկը բաժանեք երկու մասի:
5 Խառնեք ռուկկոլան, լոբին և լոլիկը, ավելացրեք սոուսի կեսը և լավ խառնեք: Դրեք մատուցվող ափսեի մեջ, վրան դրեք հավի կտորները, ձիթապտուղը, ձուն: Վրան ավելացրեք մնացած սոուսը:
Ամանորյա Շվեյցարական աղցան
Այս աղցանը կհավանեն բոլորը, հատկապես այն շատ դուր կգա տղամարդկանց:
Բաղադրիչներ
- Մի ճյուղ թարխուն
- 2 հատ թարմ վարունգ
- 2 հատ մարինացված վարունգ
- 400 գ. խոզապուխտ
- 400 գ. սերվելատ
- 4 հատ միջին տանձ
- 400 գ. ապխտած միս
- 5 ճաշի գդալ մայոնեզ
- 1 կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
1 Մանրացրեք թարխունի տերևները, խառնեք այն մայոնեզի և կիտրոնի հյութի հետ:
2 Աղցանի ամբողջ մսային բաղադրիչները կտրատեք բարակ շերտերով:
3 Թարմ և մարինացված վարունգները կտրատեք մսերի նման՝ բարակ շերտերով:
4 Մաքրեք տանձի կեղևը, բաժանեք այն չորս մասի, հանեք միջուկը, և բարակ կտրատեք:
5 Բոլոր կտրատված բաղադրիչները խառնեք իրար: Վրան ավելացրեք մայոնեզով սոուսը:
Ուրախացրեք ձեր հարազատներին նոր և հետաքրքիր աղցաններով:


