Արամ Ա-ն ՀՀ Նախագահի հետ հեռախոսազրույցում ողջունել է Սահմանադրության փոփոխությունների հաղթանակը
ОбществоՄեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը դեկտեմբերի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ ողջունելով Հայաստանում հանրաքվեի արդյունքներով Սահմանադրության փոփոխությունների ընդունումը: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:
Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ «այս կարևոր քայլը պետք է ավելի ամրապնդրի ժողովրդավարությունը, պետք է առիթ ստեղծի ժողովրդին ներկայացնող քաղաքական կուսակցությունների ավելի լայն ու գործուն մասնակցության համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռի հայրենիքին հուզող հիմնահարցերը հավաքական ջանքերով դիմագրավելու հարցում»:
Այս առիթով Արամ Առաջինը վերահաստատել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության զորակցությունը Հայաստանի անկախության առավել ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերին ու աշխատանքներին: