Ինչ է պետք կնոջը լիարժեք երջանկության համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Տղամարդիկ արդեն դարեր շարունակ փորձում են հասկանալ, թե ինչ է պետք կնոջը լիարժեք երջանիկ լինելու համար: Եվ այս կապակցությամբ գիտնականները իրականացրել են հետազոտություն, որպեսզի օգնեն տղամարդկանց գտնել այդ հարցի պատասխանը:
Հետազոտությունների ընթացքում 800 կանայք պատասխանել են, թե ինչն է իրենց երջանկացնում: Կանանց պատասխանները տարբերվում էին, բայց գիտնականները փորձել են վեր հանել ամենից շատ կրկնվողները:
Արդյունքում պարզվել է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների երջանկության համար շատ բան հարկավոր չէ:
Գիտնականները հայտնում են, որ կանայք կարող են երջանիկ լինել 3 դեպքում: Կնոջը ամենից շատ երջանկացնում է այն միտքը, որ նա նիհարել է մի քանի կիլոգրամով: Կնոջ մոտ առաջանում է ինքնավստահություն և բարձրանում է ինքնագնահատականը, նա իրեն զգում է գեղեցկուհի նույնիսկ, եթե իր կազմվածքը հեռու է իդեալականից:
Երկրորդ դեպքը շոպպինգն է: Գնումներ կատարելը բարձրացնում է կնոջ տրամադրությունը, դա լինում է հակապես այն դեպքում, երբ նա գնում է ինչ-որ իր, որը երկար ժամանակ է, ինչ իրեն դուր էր գալիս:
Երրորդ տեղում ծաղիկներն են: Նույնիսկ փոքրիկ ծաղկեփունջը կարող է բարձրացնել կնոջ տրամադրությունը: