ԿԲ խորհուրդը նիստ է գումարել
ОбществоԿենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ դեկտեմբերի 8-ին կայացել է ԿԲ խորհրդի նիստը: Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԿԲ խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» կանոնակարգ 4-ում և «Հայաստանի Հանրապետությ ան տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման կարգ»-ում:
Խորհուրդը «ՌԵՎԵՐՍ» ՍՊԸ-ին տրամադրել է գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա: