Վիկտորիա Բեքհեմը՝ իր նոր հավաքածուի զգեստով
LifestyleԴիզայներ Վիկտորիա Բեքհեմն՝ իր նոր հավաքածուի զգեստներից մեկը հագին, Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել։
41-ամյա Բեքհեմը հագել էր ծնկից ներքեւ հասնող մի զգեստ, որը համալրել էր բարձրակրունկ կոշիկներով ու Սանտա Կլաուսի գլխարկով: Վիյին նշել է, որ ինքն է իր հանդերձանքը ցուցադրելու:
«Սեզոնը եկել է: Ձեզ եմ ներկայացնում իմ զգեստը Նյու Յորքում այսօր կայանալիք pre-collection –ի ժամանակ»,- այսպես է աստղը ստորագրել իր լուսանկարը:
Վիկտորիա Բեքհեմի ապրանքանիշի 2016-ի ձմեռ-աշուն հավաքածուի նախնական ցուցադրությունն անցել է Նյու Յորքում այսօր առավոտյան:

Ըստ երեւույթին, պատրաստվելով այդ իրադարձությանը՝ Վիկտորիան, որը մեզ հոգնածություն չճանաչող սուպեր կին է թվում, այնքան է հոգնել, որ առաջին անգամ է գանգատվել իր բաժանորդներին՝ ասելով, որ չափից շատ գործեր ունի:
-Քանի՞ շնորհանդես կարող է լինել մեկ օրում:
Հռետորական հարց է տվել Բեքհեմը: