Երեւանում բանկի մասնաճյուղի վրա հարձակում է տեղի ունեցել
ОбществоՈստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի 36 հասցեում գտնվող «Պրոկրեդիտ բանկ»-ի մասնաճյուղ զինված մարդ է ներխուժել:
Այս մասին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Այս պահին դեպքի վայրում աշխատում ենք: Ըստ ահազանգի` եղել է գումարի հափշտակություն, սակայն թիվը ստույգ չենք կարող ասել, քանի որ խումբն այս պահին աշխատում է»,-նշեցին վարչությունից: