Կրոնական կառույցների աշխատանքի վերահսկողությունն օրենսդրական առումով լիարժեք չի. Ալեքսանդր Ամարյան
ОбществоԿրոնական կառույցների գործունեությունը վերահսկելու նպատակով «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքն ունի բարեփոխումների կարիք: Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
««Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս գրանցել կրոնական կառույցը, սակայն օրենքը դրա նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն չի սահմանում: Հայաստանում կրոնական կառույցները պետություն են պետության մեջ», ասաց Ալեքսանդր Ամարյանը:
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավարը նշեց նաև, որ Սահմանադրության համաձայն, յուրաքանչյուր անձ ազատ է դավանանքի հարցում, և նրա կրոնական իրավունքները կարելի է սահմանափակել միայն, եթե այդ դավանանքը վտանգում է հասարակական և ազգային անվտանգությանը:
«Ֆրանսիայում կրոնական կազմակերպությունների կողմից խախտումները պատժվում են տուգանքով մինչև 300 հազար եվրոյի սահմաններում և 12 տարվա ազատազրկմամբ: Մեզ մոտ խախտումների դեպքում ոչ մի պատիժ չի նախատեսվում», - նշեց Ալեքսանդր Ամարյանը:
Շարունակելով խոսել կրոնական կառույցների վերահսկողության վերաբերյալ՝ Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ ի տարբերություն Հայաստանի, շատ երկրներում ցանկացած կրոնական կառույց իրեն չի կարող թույլ տա կատարել ավելորդ քայլեր, քանի որ օրենքները խիստ են: