Օրվա բաղադրատոմս. կոկոսով սրճային կոկտեյլ
LifestyleԲաղադրությունը՝
Ջուր-350 մլ
Կոկոսի կաթ-75 մլ
Շաքարավազ-4 թեյի գդալ
Կոկոսի փաթիլներ-5 գրամ
Սուրճ-2 թեյի գդալ
Պատրաստման եղանակը՝
Սուրճը և շաքարավազը լցնել բաժակի մեջ, ապա ավելացնել եռացած ջուր, թողնել հանգստանա 5 րոպե:



Կամ էլ սուրճ պատրաստել: Ապա այն լցնել էլեկտրական հարիչի (բլենդերի) մեջ: Վրան լցնել կոկոսի կաթ, հարել մի քանի րոպե: Ապա լցնել բաժակի մեջ և վրան լցնել կոկոսի փաթիլներ:

