Ջասթին Բիբերը սիրահարվել է մի անծանոթ աղջկա՝ տեսնելով նրա լուսանկարը
LifestyleՋասթին Բիբերը իր Instagram –ում հրապարակել է մի խորհրդավոր անծանոթուհու լուսանկար ու խնդրել իր երկրպագուներին օգնել իրեն այդ աղջկան գտնելու հարցում:

«Աստված իմ, ո՞վ է սա»,- գրել էր երգիչը լուսանկարի տակ:

Բիբերի երկրպագուները միանգամից շտապել են օգնել նրան ու որոնել աղջկան:

Շատերը, աղջկան նմանացնելով ուրիշների, Ջասթինին տարբեր Instagram –հաշիվների հղումներ էին ուղարկում: Ի վերջո Ջասթինի հավատարիմ երկրպագուներին հաջողվել է պարզել, թե ով է իրականում այդ լուսանկարում պատկերված աղջիկը:

Աստղի ուշադրությունն ու սիրտը գրավել էր ոմն Սինդի Քիմբերլի: Համացանցում կարելի է գտնել նրա մի քանի հաշիվները: Թե դրանցից որն է իրականը, դեռ պարզ չէ, բայց աղջկա յուրաքանչյուր էջը մի քանի հարյուր հազար բաժանորդ ունի: Նաեւ պարզվել է, որ Սինդին Բիբերի երգարվեստի երկրպագուհի է: Քիմբերլին աստղի կայքին տեսագրություն էր ուղարկել, որում ինքը կատարում էր No Sense երգը։

Ինքը Ջասթինը դեռ չի հայտնել իր երկրպագուներին՝ արդյոք իրեն հաջողվել է կապվել Սինդի Քիմբերլիի հետ ու եթե հաջողվել է՝ ապա ինչ շարունակություն է դա ունեցել: