Կենդանակերպի 3 նշաններ, ում բախտը կբերի սիրո հարցում 2016 թվականին
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններին սերը կայցելի Հրե Կարմիր Կապիկի տարում:
3 Երկվորյակ
2016-ին Երկվորյակները, հավանաբար, առաջին անգամ կզգան այդ լուսավոր և ուժեղ զգացմունքը՝ սերը: Նախկինում նրանք միայն մարմնական հաճույքներ են փնտրել, այս նշանի ներկայացուցիչները խաղացել են ուրիշների զգացմունքների հետ, ստացել են այն, ինչ իրենց պետք է եղել, և թողել են այդ հարաբերությունները՝ հանուն նոր անցողիկ կրքի համար: Բայց այս անգամ աստղերը գլխապտույտ սիրահարվածություն են խոստանում Երկվորյակներին, որը կստիպի նրանց կյանքը նորովի սկսել: Երկվորյակների պաշտելին կլինի Հրե տարերքի ներկայացուցիչ. Խոյ, Առյուծ կամ Աղեղնավոր, ով կստիպի Երկվորյակին գնալ ցանկացած զոհողության, որպեսզի միշտ միասին լինեն: Այսպիսի զուգընկերոջ հետ Երկվորյակներն ավելի լավը կդառնան, ավելի տնային:
2 Առյուծ
Առյուծների արքայական սովորությունները սիրո հարցում 2016-ին իսկապես կարդարացվեն: Այս նշանի տակ ծնվածները հեշտությամբ կսիրահարվեն, բայց սեր չեն գտնի: Ողջ 2016 թվականի ընթացքում նրանք սիրախաղ կանեն, կունենան սեքսուալ վայելքներ, ծով քնքշանք և կիրք: Աշնանն այս մարդիկ կհոգնեն ակնթարթային հրապուրանքներից և մարդկանց մեջ կսկսեն հարազատ հոգի փնտրել, այնպիսի զուգընկերոջ կարիգ կունենան, ում հետ կցանկանան ոչ միայն քնել, այլ նաև արթնանալ նրա կողքին: Առյուծներն իրենց կեսի մասին հոգ տանելու, նրան պաշտպանելու, պահանջմունք ունեն, և փոխարենը սեր և հնազանդություն ստանալու: Կա մեծ հավանականություն, որ 2016-ի նոյեմբերին Առյուծը ամուսնության առաջարկություն կանի իր սիրած մարդուն:
1 Կարիճ
Եկող տարում զգացմունքների իսկական վերածնունդ կապրեն Կարիճ նշանի ներկայացուցիչները: Տարվա սկզբում նրանց մոտ ընտանեկան կյանքում կլինի որոշակի սառնություն և չհասկացվածություն, որին Կարիճն իրեն բնորոշ կտրուկ քայլերով կարձագանքի՝ սկսելով գլխապտույտ սիրավեպ մեկ ուրիշի հետ: Այս հարաբերություններն, որոշ ժամանակով, այնպես կպտտեցնեն Կարիճների գլուխը, որ նրանք նույնիսկ կմտածեն նախկին ամուսնուց, կամ կնոջից բաժանվելու մասին: Բայց արդեն մայիսին, երբ սիրահարվածությունը մարի, նրանք կհասկանան, որ ավելի հարազատ և մոտ մարդ, քան իրենց նախկին զուգընկերն էր, նրանք չունեն, և անմիջապես կսկսեն գրավել նրա սիրտը: Դա իսկական ռոմանտիկ շրջան կլինի: Այդ վերածնունդը Կարիճի և իր զուգընկերոջ սիրո համար նոր, ավելի բարձր մակարդակ կդառնա: Միայնակ Կարիճները շատ զգացմունքային տարի կունենան, և կհանդիպեն իրենց սիրուն՝ աշնանից ոչ ուշ:



