6 կարևոր բան, որ պետք է անել մինչև դեկտեմբերի վերջ. սկսեք նոր տարին մաքուր էջից
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Դեկտեմբերն այն փոքրիկ ժամանակահատվածն է, երբ յուրաքանչյուրի մոտ ցանկություն է առաջանում ամփոփել անցնող տարին, կարգավորել իրենց գործերը ու թեթև մուտք գործել նոր տարի:
Սա ամենահարմար ժամանակահատվածն է նրանց համար, ովքեր պատրաստվում են սկսել կյանքը նոր էջից:
Եկեք միասին ամեն ինչ կարգի բերենք՝ մինչ սիրելի տոները:
Պլաններ դեկտեմբերի համար
1 Ազատվեք անպետք իրերից
Կոտրված իրեր, անպետք, կամ մաշված հագուստ, նվերներ տհաճ մարդկանցից… Ձեր ինչի՞ն է պետք այս ամենը, որոնք արթնացնում են վատ հիշողություններ, կամ ուղղակի խանգարում են. Դեն նետեք այդ ամենը: Այդ անպետք իրերը միայն բացասական էներգիա են հաղորդում:
«Մաքրություն» կատարեք նաև ձեր գլխում: Ցանկալի չէ մտնել նոր տարի վատ մտքերով: Տհաճ հարաբերություններին և աննպատակ ծրագրերին ավելի լավ է հրաժեշտ տալ: Կյանքը մեկն է, և դուք պետք է փոխեք այն դեպի լավը:
2 Ավարտին հասցրեք բոլոր պլանավորած գործերը
Հավանաբար դուք դեռ ունեք այնպիսի առաջադրանքներ, որոնք կարող եք ավարտին հասցնել շատ ավելի արագ, քան ձեզ թվում է: Դեկտեմբերը ձեզ կօգնի: Ապացուցված է, որ նպատակին կարելի է հասնել ընդամենը 72 ժամվա ընթացքում: Մի հապաղեք, լուծեք ձեր կիսատ թողած խնդիրները:
3 Ձեր տանը ստեղծեք Ամանորյա հեքիաթ
Ժամանակն է սովորել զարդարել ձեր տունը: Դուք դեռ ժամանակ ունեք տոնական ճաշացանկ մտածելու, մթերքներ, ապրանքներ գնելու և տոն ստեղծելու համար:
4 Գնեք նվերներ
Նվերներ ստանալը միշտ էլ հաճելի է: Բայց նվիրելն ավելի հետաքրքիր է: Ցուցակ կազմեք այն մարդկանց՝ ում ցանկանում եք նվերներ տալ: Պարտադիր չէ, որ դրանք շատ թանկարժեք լինեն: Նույնիսկ ձեր ձեռքերով պատրաստած անակնկալները կարող են ուրախացնել ձեր հարազատներին:
5 Իմաստավորեք ապագայի նպատակները
Համարվում է, որ ամենալավ պահերը անսպասելիորեն են գալիս: Դրանում իմաստ կա, բայց միայն հոսանքին համընթաց լողալով, դուք ոչնչի չհասնելու ռիսկի եք դիմում: Կյանքը պետք է մի փոքր պլանավորել, այլ կերպ, կյանքն ինչ իմանա ինչով ձեզ պարգևատրի:
6 Թողեք վատը հետևում
Անցյալը նրանով է լավ, որ այն անցյալում է: Թույլ մի տվեք, որ անցնող տարվա դժվարություններն ու խնդիրները մտնեն նոր տարի: Եթե ինչ-որ մեկի հետ վիճել եք, հաշտվեք: Եթե ինչ-որ մեկը նեղացրել է, ներեք: Եթե ինչ-որ մեկը գնացել է ձեր կյանքից, բաց թողեք: Հավատացեք, ազատվելով հնից՝ դուք ձեռք կբերեք ավելի լավ պարգևներ:
Մի մոռացեք նաև երազել: Ասում են՝ մեր երազանքները լավ հատկություն ունեն՝ դրանք կատարվում են: Եղեք լավատես, և ճակատագիրն անպայման կժպտա ձեզ: