Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 6 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 12 պատահարի հետևանքով 3 մարդ է զոհվել, 17-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, դեկտեմբերի 8-9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը։ Բացահայտվել է գողության 6, յուրացման կամ վատնման, խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: