Ереван, 06.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վախճանվել է ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը

Դեկտեմբերի 8-ին կյանքի 89-րդ տարում վախճանվել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային գիտահետազոտական ինստ իտուտի նախագահ Գեորգ Աբելի Բրուտյանը:

Ինչպես  տեղեկացրին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի լրատվական ծառայությունից,  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Գեորգ Բրուտյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին` ժամը 18.00-ին, Երևանի Սբ Հովհաննես (Կոնդ) եկեղեցում, քաղաքացիական հոգեհանգիստը՝ դեկտեմբերի 11-ին` ժամը 12.00-14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի պող., 24), հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Գեորգ Բրուտյանը ծնվել է 1926թ. մարտի 24-ին Սևքար գյուղում: 1942թ. ավարտել է Թբիլիսիի թիվ 81 հայկական դպրոցը, 1984թ.՝ ԵրՊԻ-ի շինարարական ֆակուլտետը, 1948-1951թթ. սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1951թ. պաշտպանել է թեկնածուական, 1961թ՝ դոկտորական ատենախոսություն` դառնալով իր մասնագիտության գծով փիլիսոփայության ամենաերիտասարդ դոկտորը Խորհրդային Միությունում: 1951թ. Բրուտյանին շնորհվել է դոցենտի, 1963թ՝ պրոֆեսորի կոչում: 1971թ. Գ. Բրուտյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1982թ՝ ակա­դե­մի­կոս: 1977-1994թթ. եղել է ՀՀ ԳԱÔ ±-ի  փիլիսոփայության և բանասիրության, 1994-1995թթ. և 1998-2000թթ` հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1994-2002թթ` նաև ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահ, 2007 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական, 2011 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի նախագահ:

Անուրանալի է Գեորգ Բրուտյանի ավանդը գիտության և կրթության գործի կազմակերպման բնագավառում: Նա հիմնադրել և ղեկավարել է մի շարք առաջատար ամբիոններ և գիտական կազմակերպություններ. եղել է Երևանի Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության (1962–1970) և Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնների հիմնադիր վարիչը (1970–1986): Մեծ դեր է խաղացել ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ստեղծման ու կայացման գործում:

Չնայած իր տարիքին, Բրուտյանը մինչև կյանքի վերջին օրերը շարունակում էր իր հարուստ փորձն ու կարողությունները ներդնել հայրենական գիտության զարգացման գործում:  Գեորգ Բրուտյանը հեղինակ է աշխարհի 20 լեզուներով հրատարակված ու թարգմանված շուրջ 70 մենագրությունների, գրքերի ու դասագրքերի, ավելի քան 200 գիտական հոդվածների: Նա հիմնադիր և հեղինակ է մի շարք գիտական ուղղությունների և մեթոդաբանական սկզբունքների, որոնք համաշխարհային գիտության մեջ նրա անունով են կոչվում: Դրանցից են` բազմատրամաբանության հայեցակարգը, փոխակերպական ( տրանսֆորմացիոն) տրամաբանությունը, լեզվաբանական լրացչության սկզբունքը, համաշխարհային լայն ճանաչում ունեն փաստարկման տեսության բրուտ­յանական հայեցակարգը և նրա հիմնադրած Փաստարկման երևանյան դպրոցը: Մեծ է Գ. Բրուտյանի ներդրումը հայ փիլիսոփայական մտքի հիմնահարցերի և հայագիտության մեթոդաբանական սկզբունքների մշակման բնագավառում:

Տարիներ շարունակ ղեկավար պաշտոններ վարելով գիտության և կրթության տարբեր օղակներում` ակադեմիկոս Բրուտյանը ծանրակշիռ ներդրում է ունեցել փիլիսոփայության, տրամաբանության, սոցիոլոգիայի, քաղաքագի­տության և հոգե­բա­նության բնագավառներում գիտական նոր հերթափոխի պատրաստման գործում: Շուրջ 30 տարի նախագահել է ԵՊՀ-ում` փիլիսոփայության գծով գի­տա­կան աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդում, իսկ 2011 թվականից ղեկավարել է ՀՊՄՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի 064 Փիլիսոփայության և հոգեբանության մասնագիտական խորհուրդը:

Անուրանալի է նաև ակադեմիկոս Բրուտյանի ավանդը համախշարհային գիտական հանրությանը Արցախի հիմնախնդրի օբյեկտիվ մատուցման և արդա­րացի լուծման ուղիների ներկայացման, ինչպես նաև Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների ներուժի կազմակերպման ասպարեզում:

Գ. Բրուտյանը համաշխարհային գիտական ակադեմիայի ցկյանս անդամ էր (Մեծ Բրիտանիա, 1990), Լոնդոնի դիվանագիտական ակադեմիայի հիմնադիր անդամ (Մեծ Բրիտանիա, 2000), արժանացել է ԽՍՀՄ, Հայստանի, արտասահմանյան մի շարք երկրների պետական պարգևների, բազմաթիվ առաջատար համալսարանների և միջազգային ինստիտուտների պատվավոր կոչումների ու պարգևների: Գ. Բրուտյանը ղեկավարել և անդամակցել է մի քանի տասնյակ միջազգային ամսագրերի խմբագրական խորհուրդների, այդ թվում՝ Փենսիլվանիայի համալսարանի (ԱՄՆ) Philosophy and Rhetoric գիտական հանդեսին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նա­խագահն իր շնորհավորական ուղերձում նշում է, որ «ակադեմիկոս Գ. Բրուտյանի ապրած կյան­քը փայլուն վկայությունն է՝ թե ինչպես մեկ անձի մեջ կարող են համատեղվել  գիտնականը, ման­կավարժը, քաղաքացին: Եվ բոլոր երեք դրսևորումներում՝ հասնել համաշխարհային ճա­նաչ­ման»:

Մեծ գիտնականի, մանկավարժի և քաղաքացու անունը ոսկե տառերով է գրվել հայ և համաշխարհային գիտության պատմության մեջ: Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի հիշատակը վառ կմնա գործընկերների, սաների և նրան ճանաչողների սրտերում:

 

Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу