Օրվա բաղադրատոմսը.տորթ «Նուրբ Նապոլեոն»
LifestyleԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու – 1 հատ
- կարագ – 220գր
- ալյուր – 700գր
- աղ – 3/4թ/գդ
- Կրեմի համար՝
- ձու – 4 հատ
- շաքարավազ – 400գր
- ալյուր – 4ճ/գդ
- կաթ – 1լ
- վանիլին – 10գր
- կարագ – 200գր
- շոկոլադ սև – 30գր
- կոկոսի քերուկ – 30գր
Պատրաստման եղանակ
- Խառնում ենք ալյուրն ու կարագը և ձեռքերով տրորելով վերածում ենք փշրանքի:

- Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն աղի հետ և ավելացնում ենք այնքան ջուր, որ ստացվի 250մլ զանգված և ավելացնում ենք, այդ զանգվածը ալրային փշրանքին, խառնում ենք և հունցում էլաստիկ խմոր:
Պատրաստի խմորը փակում ենք ցելոֆանով և թողնում, որ հանգստանա 30 րոպե:
- Բաժանում ենք խմորը 10-13 գնդի, յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք և բացում բարակ, կլոր շերտով, ծակծկում պատառաքաղով, դնում պերգամենտային թղթով պատած տապակի վրա և թխում ջեռոցում 4 րոպե 200 աստիճանում:

- Պատրաստի շերտերը դասավորում ենք իրար վրա:

- Կաթսայի մեջ ձեռքի հարիչով հարում ենք ձուն, շաքարավազն ու ալյուրը, ապա քիչ-քիչ ավելացնում ենք տաք կաթը ու դնում ենք կաթսան միջին կրակի վրա և եփում(անընդհատ խառնելով) մինչև զանգվածի խտանալը:
Պատրաստի կրեմը հանում ենք կրակի վրայից ու թողնում որ սառչի:
Առանձին ամանի մեջ հարում ենք կարագն ու վանիլինը, ապա ավելացնում ենք եփված զանգվածը և հարում մինչև ստանանք միատարր զանգված:
- Քսում ենք կրեմը թխված շերտի վրա, ձեռքով սեղմում ենք մի շերտը մյուսին, ապա վրայի շերտի վրա նույնպես քսում ենք կրեմ :
Կրկնում ենք նույն գործողությունը մինչև շերտերը ավարտվեն, ապա պատում ենք կրեմով ողջ տորթը: - Պատրաստի տորթը զարդարում ենք կոկոսի քերուկով և շոկոլադից պատրաստած նախշերով:


Ամանորյա տորթ “Նուրբ Նապոլեոն”-ը կարող եք զարդարել փշրանքներով, փշրելով թխված շերտերից մեկը տորթի վրա