Մերկասառույցի պատճառով մոտ 20 բեռնատար է արգելափակվել Ապարան-Նիգավան ավտոճանապարհին
ОбществоԴեկտեմբերի 9-ին, ժամը 17.10-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենաները (մոտ 20 բեռնատար) մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: